Մանկական հիվանդություններ
Ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմա է

Ասթմայով երեխային մեծացնելը կարող է բավականին դժվար լինել: Երեխան երեխա է, եւ երբ վազվզում է, ոչինչ չի զգում եւ հնարավոր է չի գիտակցում, թե ինչպես անվանել իր ախտանիշները:
Որպես ծնող դուք ամեն ինչ անում եք, որպեսզի միշտ հետեւեք եւ զգոն լինեք, սակայն ամեն ինչ չէ, որ դուք կարող եք տեսնել, հաղորդում է Fox News-ը:
Սակայն երեխայի ասթման չպետք է ծնողի մոտ խուճապի զգացողություն առաջացնի: Եթե դուք նոր եք իմացել ախտորոշումը, կամ պատրաստվում եք ասթմայով երեխային դպրոց ուղարկել, ապա հստակ պլան կազմեք:
Մանկաբույժը ասթմայի բուժման համար արդյունավետ բուժման կանոնակարգ կնշանակի՝ հիմնվելով հիվանդության ծանրության եւ երեխայի տարիքի վրա: Դա կարող է լինել նեբուլայզեր (շնչառական սարք) կամ դոզավորված ինհալյատոր: Նախքան բժշկի աշխատասենյակը թողնելը, համոզվեք որ դուք հասկացել եք, թե ինչպես այն օգտագործել:
Յուրաքանչյուր ասթմայով հիմանդ պետք է գործողությունների պլան ունենա եւ դա հատկապես կարեւոր է երեխաների համար: Գրավոր փաստաթուղթ կազմեք, որը կարելի կլինի պահել տնային պայմաններում, ինչպես նաեւ պատճենահանել եւ տալ ձեր երեխայի մասին հոգ տանող բոլոր մեծահասակներին:
Այդ փաստաթուղթը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝ ինչն է ձեր երեխայի մոտ ասթմայի նոպաներ առաջացնում, ասթմայի հիմնական ախտանիշները (օրինակ խզզոցներ), ինչպես նաեւ երեխային անհրաժեշտ բոլոր դեղորայքի անվանումները եւ դեղաչափերը: Եվ ամենակարեւորը, այնտեղ պետք է տեղեկատվություն լինի այն մասին, թե ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմայի նոպա սկսվի եւ տեղեկատվություն անհետաձգելի կապի մասին տվյալներով:
Երբ դուք արդեն ձեր գործողությունների հստակ պլան եք կազմել, ապա արդեն ժամանակն է երեխայի հետ խոսել ասթմայի մասին: Իհարկե նա գիտի, որ հիվանդ է ասթմայով եւ դեղորայք է ընդունում, սակայն հիվանդության մասին տեղեկությունը եւ ձեր բացակայության պայմաններում արտակարգ իրավիճակում գործելու մասին տեղեկատվությունը շատ կարեւոր են: Դուք ձեր երեխային ավելի լավ գիտեք, քան որեւէ մեկը, այնպես որ այնպես զրուցեք նրա հետ, որ հասկանալի լինի, խրախուսեք հարցերը նրա կողմից: Եթե նա կարողանա հաղթահարել հիվանդության հանդեպ վախը, ապա ավելի լավ կկարողանա վերահսկել իրավիճակը, այնպես որ դուք կկարողանաք միասին կառավարել հիվանդությունը:
Եթե ձեր երեխան արդեն բավականին մեծ է, ապա հարցրեք նրան, ուզում է նա արդյոք խոսել ասթմայի մասին ուսուցիչների, տատիկի կամ այլ մեծահասակների հետ: Ինչքան նա ավելի շատ քննարկի դա մեծահասակների հետ, ում վստահում է, այնքան ավելի քիչ կվախենա եւ այնքան ավելի շատ կզգա, որ դուք բոլորով մեկ թիմ եք: Դա նշանակում է ավելի քիչ սթրես ձեր երկուսի համար, եւ դա շատ լավ է, քանի որ սթրեսը ասթմայի դրդապատճառ է:

Կարդացեք նաև

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...


Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...


Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...


Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...


Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...


Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...


Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...


Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...


Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...


Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն